Իշխանությունը փախնելու տեղ չունի։ Հասկացեք, ինքը ինչ անում է, վատ է պետության համար։ Ինքը անընդհատ հայտնվելու է նոկդաունի վիճակում։ Մենք էլ գալիս ենք, մոտենում ենք, ով որ նոկդաուն է տալիս, փորձում ենք օգնել։ Վերջապես մի ուժ լինելո՞ւ է, որ նոկաուտ է անելու։ Իհարկե, քաղաքական նոկաուտը նկատի ունեմ։Մեր խնդիրը սա է։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Եթե մենք Փաշինյանին չենք փոխում, կորած ենք։ Ի դեպ, հնարավորություն չկա սպասելու մինչև հերթական ընտրություններ, թեպետ այդ ժամկետն էլ արդեն մոտենում է։ Վստահ եմ, որ վախենում է ընդդիմությունից։ Հիմա էլ երևի նստած մտածում է՝ լավ, էս հիմարները ո՞նց են ինձ հանդուրժում»,- ըստ «Հրապարակի»՝ ասել է նա։