
Նազենի Հովհաննիսյանը, ով հուլիսի 18-ին նշելու է ծննդյան 42-րդ ամյակը, ռոմանտիկ տեսանյութով ու գրառմամբ է կիսվել։
«Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են ու տաքությունը, որը չափվում է ոչ թե սնդիկի սյունով ու ջերմաչափով, այլ սիրող սրտի ջերմությամբ, որի նկատմամբ երբեք էլ իմունիտետ ձեռք չես բերի:
Ամենալավ տունը սիրածդ մարդու ափերն են՝ ապահով ու պաշտպանող, նույնիսկ, երբ աշխարհն է քո դեմ: Աշխարհն էլ ի՞նչ, երբ Տիեզերքն է իր ափերում: Ամենատաք տունն իր սիրող սիրտն է, որը միշտ կտրոփի աշխարհում միայն մեկի համար: Տունը մարդու սիրող սիրտն է»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ այս տողերը գրել է հուլիսի 14-ին։ Նա օգտագործել է «Շուտով 42» հեշթեգը: Տեսանյութի հեղինակն էլ Նարբե Խոդավերդին է: