Բլոգերներին և Telegram ալիքներին, արգելափակման սպառնալիքով, կպարտադրվի գրանցվել Ռոսկոմնադզորում
Advertisement 1000 x 90

Բլոգերներին և Telegram ալիքներին, արգելափակման սպառնալիքով, կպարտադրվի գրանցվել Ռոսկոմնադզորում

Առնվազն 10 հազար բաժանորդ ունեցող բլոգերները պետք է իրենց տվյալները փոխանցեն Ռոսկոմնադզորին (ՌԿՆ), «Ինտերֆաքս»-ին է հայտնել իրազեկ աղբյուրը։ Ըստ նրա, նախաձեռնությունը կվերաբերվի նաև տելեգրամյան ալիքների տերերին։

Աղբյուրի հաղորդմամբ, այս ուղղումը Դումայի համապատասխան հանձնաժողովը կքննարկի հաջորդ շաբաթ, իսկ օրենքի ընդունումը նախատեսում են մինչև գարնանային նստաշրջանի ավարտը։ «Բաժանորդների ստուգումն ու նույնականացումը գլխավոր խնդիրն է, որը նախատեսվում է լուծել այս փոփոխություններով»,- պարզաբանելմ է նա։

Աղբյուրը հավելել է, որ տեղեկությունների տրամադրումը մերժելու դեպքում, ՌԿՆ-ն տելեգրամյան ալիքը կամ էջն արգելափակելու պահանջ կուղարկի ռեսուրսի ադմինիստրատորին։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կմտցվի SIM քարտերի վաճառքի պայմանները խստացնելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։

Անցյալ երեքշաբթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը «Վեդոմոստիին» հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են արգելել SIM քարտերի վաճառքը՝ առանց անձնագրային տվյալները ստուգելու՝ օգտագործելով Ներքին գործերի նախարարության տվյալների բազան, ինչպես նաև արգելել հեռախոսների հաշվեկշիռը կանխիկով համալրելը՝ առանց փաստաթղթերի:

Այս պահանջները չկատարելու դեպքում վաճառողները կենթարկվեն 10 հազար ռուբլու տուգանքի՝ խախտումներով վաճառված յուրաքանչյուր SIM քարտի համար։ Նշվում է, որ նախաձեռնությունն ուղղված է գորշ SIM քարտերի և հեռախոսային խարդախությունների խնդրի լուծմանը։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի վերջին ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատորների ցանցերում գրանցվել է 351 միլիոն բաժանորդային համար։ Հուլիսի սկզբին «Ռոսիյսկայա գազետա»-ն, վկայակոչելով ՌԿՆ-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերի 1-ից ի վեր բացահայտվել է բաժանորդների մասին տեղեկատվության հավաստիության 76,9 միլիոն խախտում։ Դրանցից ուղղվել է 69,8 մլն-ը, արգելափակվել է խախտումներով ձևակերպված 3,7 մլն SIM քարտ կամ խզվել դրանց վերաբերյալ պայմանագրերը, այդ թվում 3,1 մլն-ը՝ այս տարվա առաջին կիսամյակում։



Նման նյութեր