Ժամանակը գա, պատասխան են տալու, 24TV-ի եթերում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին։
«Եսային ձեռքերը կորցրեց, ոտքերն այդ վիճակում։ Իմը դեռ ոչինչ, գլուխս էին ծակել, փակվեց, կողերս էին ջարդել, կուղղվի։ Վարչապետի աթոռը զբաղեցնողն այնքան բարոյազուրկ է, որ ԱԺ-ում կանգնում, ասում է՝ ասում են՝ ինչ-որ մեկը ձեռքն է ջարդել, դա սուտ է։ Լկտիությունը, էլի, քաղաքական անբարոյականության գերագույն դրսևորում»։
Հիշեցնենք՝ ոստիկանության բռնությունների հետևանքով Գասպարյանը և Եսայի Քարամյանը բազմաթիվ լուրջ վնասվածքներ էին ստավել։