
Քանյե Ուեսթը 5 միլիոն դոլար է պահանջել Մոսկվայում համերգի համար, հայտնում է Baza Telegram ալիքը։
Աղբյուրի համաձայն՝ ռեփերը դեռ պետք է պայմանագիր կնքի միջոցառումը վարելու համար։ Միաժամանակ նրա ելույթի նախատեսված ժամկետը տեղափոխվել է սեպտեմբերի 7։
Ուեսթը նաև չի պայմանավորվել համերգի անցկացման վայրի շուրջ։ Ինչպես նշում է Baza-ն, կազմակերպիչները կարող են ընտրել «Լուժնիկիի» տարբերակը, սակայն ռեփերին ավելի շատ դուր է եկել VTB Arena-ն։
Նշենք, որ հունիսի վերջին Քանյե Ուեսթն այցելել էր Մոսկվա՝ մասնակցելու դիզայներ Գոշա Ռուբչինսկու ծննդյան օրվան։