Dolce&Gabbana-ն շների համար օծանելիք է թողարկել։ Ոգեշնչված դիզայներ Դոմենիկո Դոլչեի շնից՝ Ֆեֆեից, իտալական նորաձևության բրենդը ներկայացրել է նոր սփրեյ, որը հատուկ նախատեսված է շների համար։
DGFefé-ն պարունակում է իլանգ-իլանգի, մուշկի և ճանդանի նրբերանգների նուրբ, ջերմ նոտաներ և հավաստագրված է իբրև Safe Pet Cosmetics («Անվտանգ կենդանիների կոսմետիկա»), ինչը նշանակում է, որ այն փորձարկվել է և համապատասխանում է մարդկային կոսմետիկայի հետ համեմատելի չափանիշներին:
Բույրը ստեղծվել է՝ հաշվի առնելով շների զգայուն մաշկը և լիովին զերծ է սպիրտի որևէ հետքից: Օծանելիքը ներկայացված է կանաչ լաքապատ սրվակով, որը զարդարված է կարմիր փակիչով և 24 կարատանոց ոսկով ձուլված շան թաթի դրոշմով։
Օծանելիքի լրակազմում բացառիկ շան վզակապ է կցված՝ անհատական փորագրման համար նախատեսված պիտակով: