ԱՄՆ բանակի միչիգանցի սպա Ալմա Կուպերը ճանաչվել է «Միսս ԱՄՆ»՝ դառնալով այս տարվա երրորդ մրցանակակիրը՝ 2023 թվականի հաղթողի ցնցող հրաժարականից հետո։
22-ամյա աղջիիկը, ով Սթենֆորդի համալսարանում ստացել է գիտության ոլորտի մագիստրոսի կոչում, մրցույթում հաղթող է ճանաչվել 50 այլ մասնակիցների մեջ։ Առաջին եւ երկրորդ տեղերում են Քոնոր Փերին՝ Կենտուկիից եւ Դանիկա Քրիստոֆերսոնը՝ Օկլահոմայից:
«Որպես աշխատանքային միգրանտ, հպարտ աֆրո-լատինացի եւ ԱՄՆ բանակի սպայի դուստր՝ ես ապրում եմ ամերիկյան երազանքով»,-ժյուրիի եզրափակիչ հարցերին պատասխանելիս ասել է նա : «Ինչպես կյանքն ու մայրս են սովորեցրել ինձ, հանգամանքները երբեք չեն որոշում քո ճակատագիրը. դու կարող ես հասնել հաջողության՝ պահանջելով գերազանցություն»:
Կուպերը թագադրվել է նախորդ տիտղոսակիր Սավաննա Գանկեւիչի կողմից, ով ժառանգել էր տիտղոսը մայիսին՝ Յուտա նահանգի Նոելիա Ֆոյգտի հրաժարականից հետո: