Պարագվայցի լողորդուհի Լուանա Ալոնսոյին վտարել են օլիմպիական ավանից՝ այլ վայրում գիշերելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ Ալոնսոն իր օրինակով անհամապատասխան մթնոլորտ է ստեղծել Պարագվայի հավաքականում, ուստի լողորդուհին ստիպված է եղել լքել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ավանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լողի 100 մետր բաթերֆլայ ոճում անհաջող լողալուց հետո 20-ամյա մարզուհին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նշենք, որ 100 մետր բաթերֆլայում հաղթող է ճանաչվել ամերիկացի Թորի Հասկը , նրա հայրենակից Գրետչեն Ուոլշը նվաճել է արծաթե, իսկ չինացի Չժան Յուֆեյը արժանացել է բրոնզե մեդալի։