Ադելը հաստատել է, որ նշանադրվել է Ռիչ Փոլի հետ։ Մյունխենում կայացած համերգի ժամանակ Գրեմիի մրցանակակիր 36-ամյա երգչուհին պատասխանել է երկրպագուին, որը նրա ձեռքն ու սիրտն է խնդրել։ «Ես չեմ կարող ամուսնանալ քեզ հետ, ես արդեն ամուսնանում եմ»,- պատասխանել է նա՝ թափահարելով ձախ ձեռքը։
Ադելի մատին մատանի է եղել, բայց անցած ամիս նրա մատնեմատին տանձաձեւ ադամանդով մատանի էին նկատել, երբ նա զբոսնում էր Փոլի հետ Լոնդոնում։
«Ես երբեք այսքան սիրահարված չեմ եղել»,-2022 թ-ի օգոստոսին Ադելն ասել է Elle ամսագրին՝ խոսելով Փոլի մասին։ «Ես տարված եմ նրանով»։
Երգչուհին եւ KLUTCH Sports Group սպորտային գործակալության գլխավոր տնօրենն առաջին անգամ ասեկոսեների առիթ տվեցին 2021թ. հուլիսին, երբ նրանց միասին լուսանկարեցին NBA-ի եզրափակիչ խաղը դիտելիս։
Vogue-ի հարցազրույցում, որն Ադելը տվել է նույն թվականի հոկտեմբերին, նա ասել է, որ իրականում Փոլին առաջին անգամ հանդիպել է շատ տարիներ առաջ երեկույթի ժամանակ, եւ որ իրեն գրավել է նրա եռանդը։