Իրավապահները խուզարկել են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի հոր ու աներոջ տները
Advertisement 1000 x 90

Իրավապահները խուզարկել են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի հոր ու աներոջ տները

Իրավապահնեը խուզարկել են Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հայրիկի ու աներոջ տները։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։

«Աներոջ տնից տարել են 9900 դոլար։ Ընտանիքի անդամները բացատրել են, որ իրենք առևտրով են զբաղվում, և դա իրենց տան գումարն է։ Իրավապահները խուզարկել են նաև թաղապետարանն ու տարել այնտեղից մի քանի համակարգիչ»,–գրում է կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի։

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին քննչական գործողություններ էր կատարել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, կային ձերբակալվածներ։
Ըստ ՔԿ–ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։

Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով։