Երևան-Արտաշատ ճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին
Advertisement 1000 x 90

Երևան-Արտաշատ ճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին

Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Ինչպես ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes S 600» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1984 թ. ծնված  Հ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը: