«Կանգ չեմ առնելու երբե՛ք, չեմ վախենալու. խորշում եմ անհայրենիքներից, վախկոտներից»
Advertisement 1000 x 90

«Կանգ չեմ առնելու երբե՛ք, չեմ վախենալու. խորշում եմ անհայրենիքներից, վախկոտներից»

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Երբ մենակ եմ մտքերիս հետ… Այստեղ եմ՝ Արցախում, իմ տանը, այգու իմ սիրելի անկյունում։ Այստեղ պլաններս են. իմ սերունդներն այս այգում են, այս տանը, որն արդեն սերնդեսերունդ փոխանցվել ու սիրտ ու հոգի է առել։

Այստեղ մանկան ճիչ ու զրնգուն ծիծաղ է, այստեղ միայն Հայերենն է…

Պայքարը հանուն իմ ու իմ սերունդների Հայրենիքի, հանուն իմ ու իմ սերունդների լինելիության է. այն կռիվ է հանուն կյանքի ու յուրաքանչյուրիս անձնական որոշումն է…

Կանգ չեմ առնելու երբե՛ք, չեմ վախենալու, չեմ ընկրկելու, չեմ հիասթափվելու, ատելու ու հեռացնելու եմ ճանապարհիս խոչնդոտները…

Խորշում եմ անհայրենիքներից, վախկոտներից։

ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի’Մ ՚ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…»։