Macallan-ը թողարկել է իր ամենահին վիսկին` Time: Space-ը, որը 84 տարեկան է եւ ներկայացված է սահմանափակ քանակությամբ:
Այն իրականում Macallan վիսկիների զույգ է, որոնցից մեկը ներկայացնում է անցյալը, մյուսը՝ ապագան: Առաջինը թորման գործարանի՝ մինչ օրս ամենահին՝ 84-ամյա վիսկին է, որն արտադրվել է 1940 թվականին: Այս վիսկին հնեցվել է երկու տարբեր տակառներում։ Այս հեղուկը կարելի է գտնել կլոր դեկանտի արտաքին խցիկում, որը գալիս է կաղնե տարայի մեջ՝ պատրաստված ամերիկյան եւ եվրոպական կաղնու շերտերից, նույն տեսակները, որոնք օգտագործվում են վիսկիի հնեցման համար: Բուրավետ նոտաները ներառում են ածխացած արքայախնձոր, բյուրեղացված կոճապղպեղ, անիսոն, մոշի ջեմ եւ քաղցր փայտի ծուխ՝ քիմքին:
Ի հիշատակ 200-ամյակի, կարտադրվի այս երկու շշով տուփերից ընդամենը 200 նմուշ: Bloomberg-ի տվյալներով՝ շիշն արժե 190 հազար դոլար։