Ճիշտ սննդակարգը կօգնի 60 տարեկանից բարձր մարդկանց նվազեցնել կոտրվածքների, սրտի հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը, ասել է գաստրոէնտերոլոգ և սննդաբան Եկատերինա Գիրենկոն։ Նա Gazeta.ru-ի հետ զրույցում թվարկել է տարեց մարդկանց համար ամենաօգտակար մթերքները։
Գիրենկոյի խոսքով՝ աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելման համար տարեց մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն երկու-երեք անգամ ձուկ ուտել։
«Բուսական յուղերը պետք է օգտագործել չափավոր, իսկ կենդանական ճարպերը պետք է նվազագույնի հասցնել»,- զգուշացրել է նա։ Բժիշկը խորհուրդ է տվել նաև սահմանափակել կարմիր մսի օգտագործումը։
Բժիշկը պարզաբանել է, որ տարեցների սննդակարգում կենդանական սպիտակուցների մինչև 30 տոկոսը կարող է լինել կաթնամթերք, դրանք հարուստ են կալցիումով և, հետևաբար, նվազեցնում են օստեոպորոզի վտանգը: Նա պարզաբանել է, որ կալցիում կարելի է ստանալ ֆերմենտացված կաթնամթերքից, քնջութի սերմերից։
«Եթե կաթնամթերքի օգտագործումը անհանգստություն է առաջացնում, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ կարող են ցուցված լինել կալցիումի հավելումներ: Կարևոր է նաև սննդակարգում ներառել D վիտամին պարունակող մթերքներ՝ ձուկ, կարագ, տավարի լյարդ, թթվասեր, պանիր»,- թվարկել է Գիրենկոն։
Գիրենկոն տարեց մարդկանց խորհուրդ է տվել ուտել օրական երեքից հինգ անգամ ու փոքր չափաբաժիններով։ Նա հիշեցրել է մեթոդը, որն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց. դրա մեկ քառորդը պետք է զբաղեցնեն սպիտակուցները (ձուկ, միս, թռչնամիս, ձու, կաթնամթերք կամ հատիկաընդեղեն), մեկ քառորդը՝ բարդ ածխաջրերը (ձավարեղեն, հացահատիկային հաց, մակարոնեղեն, կարտոֆիլ), իսկ կեսը՝ բանջարեղենն և մրգերը։