«Այս ամենը կեղտոտ ժանրից է». Վարդան Օսկանյան
Advertisement 1000 x 90

«Այս ամենը կեղտոտ ժանրից է». Վարդան Օսկանյան

Մամուլում այսօր հրապարակվել էր տեղեկություն  այն մասին, թե 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին այն բանի համար, որ վերջինս համամասնական ցուցակում չի ընդգրկել կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանին: Zham.am-ը այս առիթով պարզաբանում խնդրեց Վարդան Օսկանյանից:

-Պարոն Օսկանյան, երեկվանից համացանցով լուր է տարածվել, թե իբր Ձեր և Անդրանիկ Թևանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ի՞ նչ կասեք այդ մասին:

-Սա մի կողմից ծիծաղելի է, հումորի ժանրից, մյուս կողմից` կեղտոտ, ստոր հակաքարոզչություն, ամեն դեպքում այս ամենը կեղտոտ ժանրից է և իսկապես, սիրուն չէ: Հետաքրքիր է, որ այս կեղտոտ հակաքարոզչությունը բացառապես մեկ քաղաքական ուժի դեմ է տարվում, ինչը հուշում է, թե որ ուժից է անհանգստացած գործող իշխանությունը, քանզի այս հակաքարոզչության հետևից երևում են իշխանությունների ականջները:



Նման նյութեր