
ՀՀ ճանապարհային ոստիկանություն Արմավիրի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թվականին ծնված Քնարիկ Գ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5.45 միլիմետր տրամաչափիչի 808 փամփուշտ, ՌԳԴ-5 տիպի նռնակ՝ պայթուցիչով և ինքնաշեն ինքնաձիգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հաս արակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: