Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ամուսնալուծությունը սպառնում է վերածվել բացահայտ թշնամանքի՝ չնայած զույգի՝ հանուն իրենց երեխաների հարաբերությունները փրկելու փորձերին, հայտնում են In Touch-ի աղբյուրները։
«Ջենիֆերը երբեք տեսարան չէր սարքի հանրության առաջ, հատկապես իր երեխաների առջեւ, բայց նա այնքան ծանր զգացմունքներ ունի»,-ասում է ինսայդերը: «Նա հասկացնել է տվել, որ երբեք չի ների Բենին այդքան անսիրտ սրիկա լինելու եւ ամուսնությունից այդքան դաժանորեն հրաժարվելու համար»:
«Նա համաձայնել է լավ խաղալ և փորձել ամեն ինչ ավարտել առանց կռվի»,- բացատրում է ինսայդերը: «Բայց լարվածությունը զգալի է, հատկապես, երբ Բենը կկոցում է աչքերը եւ հրաժարվում որեւէ պատասխանատվություն ստանձնել ամուսնության փլուզման համար»:
Նրա խոսքով՝ «Բենը հասկացրել է, որ չի վերադառնա երգչուհու մոտ, եւ Լոպեսը կատաղած է»։ «Որքան շուտ թանաքը չորանա ամուսնալուծության թղթերի վրա, այնքան լավ կլինի բոլորի համար»։