Վիկտորյա Բեքհեմը պատմել է, թե ինչպես է պատրաստվում ամուսնու՝ Դեւիդ Բեքհեմի հետ հանդիպումներին։ Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմները միասին են արդեն 25 տարի, զույգն ամուսնացել է 1999 թ-ին, շքեղ հարսանիքով՝ Դուբլինից ոչ հեռու, Լաթրելսթաուն ամրոցում։
The Sunday Times Style ամսագրի նոր հարցազրույցում Վիկտորյան պատմել է կարեւոր շտրիխերի մասին, որոնց շնորհիվ նա լավ տեսք է ունենում եւ ավելի լավ զգում, երբ ժամանակ է անցկացնում սիրելիի հետ։
Նրա խոսքով՝ նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի իրեն «վստահ» եւ «լավագույն տարբերակով» զգա հանդիպման ժամանակ՝ սկսած իր հագուստից։ Վիկտորյան նշել է, որ լավ կոստյումը կամ մետաքսե զգեստը նրա հիմնական խաղաթուղթն է, երբ նա գնում է քաղաք Դեւիդի հետ, այն դեպքում, երբ կատարյալ բույրը նույնպես մեծ նշանակություն ունի։
«Բույրը հզոր գրավիչ շտրիխ է, ես դրա մասին մտածում եմ որպես անտեսանելի աքսեսուարի»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ներկայում «տարված» է իր սեփական «Reverie 21:50» բույրով, որի մեկ սրվակի արժեքը 170 ֆունտ է։
Իր բույրը գովաբանելով՝ Վիկտորյան պատմել է, որ դա «դյութիչ վանիլային պարֆյում է՝ ոգեշնչված Դեւիդի հետ ռոմանտիկ ընթրիքից Ճավայում, մոտ 20 տարի առաջ»։
Երեկոյան ժամանցի պատրաստվելիս չորս երեխաների մայրը լսում է Բրունո Մարսի եւ Լեդի Գագայի Die With A Smile թրեքը։