«Եկել եմ ասեմ, որ Serzhi vakht վիզա ստանալը խաղուպար էր». Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

«Եկել եմ ասեմ, որ Serzhi vakht վիզա ստանալը խաղուպար էր». Մարինե Մանուչարյան

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկել եմ ասեմ, որ Serzhi vakht վիզա ստանալը խաղուպար էր:
2 ամիս ա 4 տարբեր կազմակերպություն ու անհատ չենք կարում «վիզայի օր» վերցնենք:

Եվրո ուղվածության քաղ հասարակությունը լուռա (ԵՄ ԱլԳ ՔՀՖ ականջը կանչի), տուրիզմով զբաղվողները կոլեկտիվ բողոքի ձայն չեն բարձրացնում, բոտերը 60-70 հազարով տեղերը վերցնում են, քաղաքացին նվաստացված վիճակում ա, բայց լուրջ դեմքով գնում են ստորագրեն պետիցիա, որ մեզ ԵՄ անդամություն տան:

Ու էս էն դեպքում, որ Վրաստանից ու Մոլդովայից ավելի շուտ մենք թե տեխնիկապես, թե օրենսդրորեն պատրաստ էինք վիզայի ազատականացմանը, բայց արի ու տես, որ քաղաքական որոշում մինչ օրս չի կայացվում քիչ չի, պատրաստ լինելու ատրիբուտներից հերթով հեռանում ենք` սկսած կենսաչափական անձնագրերից, վերջացրած հոսքի հետ հաստիքներ չավելացնելու դեսպանատների որոշումից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ չասեմ… Սովետի ժամանակ невыездной բառ կար, լրիվ դրան ենք հասնում, ուղղակի իլյուզիայով, որ պաշտոնական արգելք չկա մեր վրա դրած»: