
Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը (ռուբիկ-կուբիկ). ալյումինից պատրաստված խորանարդն ունի ընդամենը 0,5 սմ բարձրություն և կշռում է 0,33 գրամ: Այն արժե 5,320 դոլար:
Ուշագրավ նմուշը ստեղծվել է հունգարացի Էռնյո Ռուբիկի օրիգինալ գլուխկոտրուկի 50-ամյակի կապակցությամբ: Աշխատանքը սկսվել է 2022-ին, գրում է Oddity Central-ը:
Հատկանշական է, որ նման փոքր չափերի ռուբիկ-կուբիկը միանգամայն կիրառելի է, ինչպես դրա սովորական տարբերակները: