Արևի խավարման ազդեցությունը կենդանակերպի նշանի վրա
Advertisement 1000 x 90

Արևի խավարման ազդեցությունը կենդանակերպի նշանի վրա

Բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 2-ին, Կշեռքի նշանի տակ արևի խավարում եղավ։ Դրա ազդեցությունը 3 ամիս շարունակ կզգացվի կենդանակերպի բոլոր նշանների վրա։ Մենք կպատմենք՝ հատկապես որ բնագավառներում այն ​​փոփոխությունների կհանգեցնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Խոյ

Խավարումը Խոյերի համար գործընկերության և հարաբերությունների 7-րդ տանն է:

Այն շոշափում է միջանձնային հարաբերությունների թեման՝ ինչպես ընկերական, այնպես էլ՝ գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունների առումով: Վաղեմի ծանոթների հետ շփումը վերսկսելու և չլուծված հարցերի քննարկմանը վերադառնալու մեծ հավանականություն կա։ Հենց այդ ժամանակ ցանկություն կունենաք երկրորդ հնարավորություն ընձեռելու անցյալի մարդկանց՝ ինչպես ընկերներին, այնպես էլ նախկին սիրեցյալներին, գործընկերներին կամ գործատուներին: Լավ մտածեք՝ իսկապե՞ս ցանկանում եք նորից կապ հաստատել այն մարդկանց հետ, որոնց անցյալում նախընտրել եք լքել: Դա լավ ժամանակ է թերասություններից ազատվելու և գեշտալտը (ամբողջական պատկերի ձևավորումը) փակելու համար, բայց մարդուն ամբողջությամբ հետ ընդունելիս զգույշ եղեք: Նոր ռոմանտիկ, գործնական և ընկերական հարաբերությունների մեծ հավանականություն կա, որոնք ամուր և երկարատև կլինեն։ Լողլող Արմենչիկին հնարավորություն տալուն կամ անծանոթի հետ ժամադրվելուն համաձայնելն ընտրելիս անցյալի փոխարեն նախապատվությունը տվեք ներկային:

Ցուլ

Ցուլերի համար խավարումը տեղի է ունեցել առողջության, աշխատանքի և պարտավորությունների 6-րդ տանը։

Աշխատանքի և առողջության միջև հավասարակշռություն գտնելու հիանալի ժամանակ է: Ինքնազգացողությունը բարելավելու համար վերանայեք ռեժիմը, մի սպասեք, որ հիվանդանալով՝ մարմինը կհարկադրի ձեզ հանգստանալ: Սովորեք ճիշտ բաշխել ժամանակը։ Այս ժամանակահատվածում վատ չի լինի, եթե միաժամանակ վերանայեք առօրյա կյանքի ժամանակացույցը: Ամբողջ օրը փոշու շորը ձեռքին տնով մեկ շրջելու փոխարեն լոգանք ընդունեք կամ դուրս եկեք վազքի։ Սեփական հարմարավետությունը գերադասեք տնային պարտավորություններից: Աշխարհը փուլ չի գա, եթե ձեր ընտանիքի համար առաքում պատվիրեք և կենցաղին առնչվող պարտավորությունները մի մասը բաշխեք ընտանիքի անդամների վրա:

Երկվորյակներ

Երկվորյակների համար խավարումը տեղի է ունեցել սիրավեպի, հաճույքների, հոբբիների և երեխաների 5-րդ տանը։

Հիանալի ժամանակ է ձեր ուշադրությունը երեխաներին նվիրելու և նրանց հետ վստահելի հարաբերություններ հաստատելու համար: Ե​րեխա չունեցողների համար այդ ժամանակը կատարյալ է սիրելի զբաղմունքներին նվիրելու առումով։ Հիշեք, թե ինչ եք միշտ սիրել անել, բայց անելու հնարավորություն կամ ուժ չեք գտել: Ժամանակն է վերադառնալու հոբբիներին և հանգստանալու առօրյայից: Դուք ստեղծագործական պոռթկում և ոգեշնչում կզգաք: Արժե նաև ժամադրության գնալ, ընկերուհիների հետ հանգստավետ հանդիպումներ կազմակերպել, ուշագրավ ցուցահանդես կամ ներկայացման գնալ, պարել կամ մի գավաթ գինի և համեղ ուտեստներ ճաշակել գողտրիկ ռեստորանում: Ժամանակ գտեք այն ամենի համար, ինչը ձեզ էներգիա է հաղորդում և հաճույք պատճառում. հիմա դա անելու կատարյալ ժամանակն է:

Խեցգետին

Խավարումը Խեցգետնի համար գերդաստանի, ընտանիքի, տան և բնակության վայրի 4-րդ տանն է:

Ընտանիքում կարող է նոր համալրում լինել, ինչպես նաև՝ վերանորոգման կամ տանը ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն առաջանալ: Որպես կենդանակերպի ամենաընտանեկան կողմնորոշված ​​նշաններից մեկը՝ դուք կցանկանաք ավելի շատ թաքնվել ձեր տանը և զբաղվել տան և ընտանիքի հարցերով: Հիանալի պահ է սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար։ Հնարավոր են նաև կարևոր իրադարձություններ ծնողների և ընտանիքի մյուս անդամների կյանքում: Եթե ​​նախկինում մտածում էիք տեղափոխվելու մասին, այժմ ավելի վճռականորեն կտրամադրվեք հարցը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու համար։ Ազատվեք կասկածներից և բաց եղեք նորի հանդեպ։

Առյուծ

Խավարումն Առյուծների համար տեղի է ունեցել շփման, հասարակության, հարազատների և ճանապարհորդության 3-րդ տանը:

Ձեր հասարակական կյանքն այս ընթացքում ավելի կակտիվանա։ Նոր ծանոթություններ, կապերի հաստատում, հրապարակային ելույթներ, հրապարակային միջոցառումներ. այս ամենը հիմա շատ նպաստավոր է ձեզ համար։ Սա հիանալի ժամանակ է բլոգերների և հանրային մասնագիտության մարդկանց համար: Հնարավոր են իրադարձություններ քրոջ կամ եղբոր կյանքում, կարևոր բանակցություններ, անգամ ծանոթություն համախոհների հետ։ Եթե ​​երկար ժամանակ հետաձգում էիք ճանապարհորդությունը, հիմա փոքր ուղևության ժամանակն է թեկուզ հարևան քաղաք։ Փոխեք միջավայրն ու անպայման դուրս եկեք հարմարավետության գոտուց և այս ժամանակահատվածում շատ հետաքրքիր և նոր հնարավորություններ կբացահայտեք:

Կույս

Կույսերի համար խավարումը տեղի է ունեցել ֆինանսների, փող վաստակելու և արժեքների 2-րդ տանը։

Այս ժամանակահատվածում ձեզ անհրաժեշտ կլինի ֆինանսական որոշումներ ընդունել. դա կարող է վերաբերել աշխատավարձին, բոնուսներին, եկամտի նոր աղբյուր գտնելուն և բյուջեի վերակազմակերպմանը։ Բոլոր հարցերը, որոնք այս կամ այն ​​կերպ ազդում են ֆինանսների թեմայի վրա, մոտ ապագայում ձեզ անհանգստացնելու են։ Այս շրջանը հիանալի է նաև անշարժ գույք, ավտոմեքենա գնելու կամ վաճառելու կամ այլ խոշոր և կարևոր գնումների համար։ Մի մոռացեք այլ արժեքների մասին, հիշեք, թե գումարից բացի ուրիշ ինչն է ձեզ համար շատ կարևոր և ուշադրությունը կենտրոնացրեք դրա վրա։ Կարևոր են նաև ինքնագնահատականի թեմաները և այն, թե որքան արժեքավոր և արժանի եք համարում ինքներդ ձեզ: Ինչպես գիտեք, մեծ գումարները հասնում են նրանց, ովքեր պատրաստ են դրան։ Ինքնագնահատականը բարելավելուն ժամանակ հատկացնելը կարող է դիվիդենտներ բերել ձեզ՝ շահույթի տեսքով:

Կշեռք

Խավարումը Կշեռքներում անձի 1-ին տանն էր:

Դուք այս խավարման հերոսներն եք, այն կօգնի ձեզ առաջ շարժվել՝ հետևում թողնելով երկար ժամանակ ձեզ հետ քաշող ամեն ինչ։ Մի վախեցեք նորից, համաձայնեք նոր նախագծերի, նոր գաղափարներ իրագործեք։ Առաջիկա երեք ամսվա ընթացքում խավարումը կազդի կյանքի կարևոր ոլորտների վրա, մասնավորապես՝ ամուսնության, երեխաների ծննդի, միջավայրի փոփոխության, տեղափոխության, թանկարժեք գնումների և գործունեության փոփոխության վրա: Ուշադրություն դարձրեք ձեր ցանկություններին և առաջնահերթություններին, մի վախեցեք գնալ անհաղթահարելի թվացող վայրեր: Եղեք վճռական, կատարեք ընտրություն և նպատակաուղղված շարժվեք դեպի ցանկալի արդյունքը։ Սա բարենպաստ շրջան է կյանքում նոր փուլ սկսելու համար։ Սկսեք փոքրից. փոխեք սանրվածքը կամ հագուստի ոճը, կերպարը, և հետագա փոփոխությունները ձեզ սպասել չեն տա: Ձեր նորամուծությունները կազդեն այն բանի վրա, թե ինչպես են ուրիշները ձեզ ընկալում: Նոր արդյունքների հասնելու համար հարկավոր է գործել նորովի, ուստի վճռական եղեք, և այդ ժամանակ ձեր ծրագրած ցանկացած բան կիրագործվի։

Կարիճ

Խավարումը գաղտնիքների, անցյալի, հեռավոր երկրների և հոգևորության 12-րդ տանն էր:

Դուք պետք է սկսեք ամփոփել տարվա արդյունքները և պատրաստվեք բոլոր կիսատ գործերը ավարտին հասցնելուն։ Սա լավ ժամանակ է վատ սովորություններից, թունավոր հարաբերություններից, վատ աշխատանքից, անհավատարիմ ընկերներից կամ նույնիսկ հին անհարկի բաներից ազատվելու համար։ Մի վախեցեք դռներ փակելուց, շուտով ձեր առջև կբացվեն նորերն ու ավելի լավերը: Կարևոր կդառնան հավատքի և հոգևոր խնդիրները, գուցե դուք սկսեք ներգրավվել էզոթերիզմի մեջ, կամ էլ ձեր շրջապատում հայտնվեն նման մարդիկ կամ իրադարձություններ։ Մեծ է արտագաղթի հավանականությունը կամ դրա պլանները։ Ուշադիր եղեք ձեր հոգեբանական առողջությանը, նախապատվությունը տվեք հոգևոր, ոչ թե նյութական հարցերի լուծմանը։ Այս ժամանակահատվածում բացահայտվում են գաղտնի, ռոմանտիկ եռանկյունները և այն ամենը, ինչ մարդիկ ցանկանում են թաքցնել։ Դուք կարող եք իմանալ չարագործների մասին, ովքեր թաքնվում էին, ինչպես նաև ինքներդ դառնալ բացահայտման զոհ, եթե թաքցնելու բան ունեք: Մաքրել տարածք նորի համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար խավարումը տեղի է ունեցել ապագայի, ընկերների, համայնքների և երազանքների 11-րդ տանը։

Դուք կարող եք դառնալ ընկերների կյանքում ինչ-որ կարևոր իրադարձության վկա կամ մասնակից, կամ ինքներդ կարող եք հանդիպել ապագա սիրուն՝ ընկերների շնորհիվ։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է մեծ համայնքներում խոշոր միջոցառումներին մասնակցելու, մարդկանց լայն շրջանակ համախմբող շահագրգիռ խմբերի, դասընթացների, հոգևոր առանձնացման կամ այլ միջոցառումների գրանցվելու համար: Խոշոր միջոցառումներին մասնակցելը կարող է ձեզ լավ ընկերներ և սեր բերել: Կարող եք նաև կարևոր ծանոթություն հաստատել ազդեցիկ մարդու հետ։ Հնարավոր է՝ նոր երազանքի ծնվի. Ձեզ հետ մի պահեք դրանից, եթե անգամ շրջապատի փորձի հետ պահել ձեզ: Այն ամենը, ինչ անում եք այս ժամանակահատվածում, ձեր ապագայի համար է, այս ընթացքում հեշտ կլինի ձեռք բերել օգտակար կապեր և ծանոթություններ։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար խավարումը եղել է ձեռքբերումների, կարիերայի և կարգավիճակի 10-րդ տանը:

Առաջխաղացման, աշխատանքի կամ նույնիսկ մասնագիտության փոփոխության հարցերը դարձել են չափազանց կարևոր։ Մեծ է նաև կարգավիճակի փոփոխության հավանականությունը՝ կապված ամուսնության, ամուսնալուծության, երեխաների կամ թոռների ծնվելու հետ։ Կարիերայում մեծ փոփոխություններ են սպասվում, հատկապես, եթե մինչ այս ջանքեր էիք գործադրում, բայց ոչինչ չէր հաջողվում, այժմ աշխատանքի ու կարիերայի հետ կապված ամեն ինչ կփոխվի։ Օգտակար է ծրագրեր կազմելը և ապագայի նպատակներ ձևակերպելը, քանի որ սա գալիք փոփոխությունների նախապատրաստման բարենպաստ շրջան է։ Առաջիկա ամիսներին ձեզ համար առաջնահերթություն կդառնա կարիերայի և անձնական ձեռքբերումների ոլորտը։

Ջրհոս

Խավարում Ջրհոսի համար ճանապարհորդությունների, ուսման, իրավական գործերի, ամեն նորի և մարդու հորիզոնները ընդլայնելու9-րդ տանն էր:

Այս ժամանակահատվածում դուք ավելի շատ կկենտրոնանաք այն ամենի վրա, ինչն ամբողջովին նոր է ձեզ համար. ծանոթություն մեկ այլ կրոնի կամ երկրի հետ, նոր հոբբի, օտար լեզու սովորել կամ հետաքրքրության կյանքի ոչ ստանդարտ ոլորտների նկատմամբ: Շատ հավանական են ճանապարհորդելը, օտարերկրացու հետ հանդիպելը, գործուղումների մեկնելը կամ արտասահմանյան ընկերությունում աշխատելը: Այս ժամանակահատվածն առավել բարենպաստ է քաղաքացիություն, վիզա ստանալու, տոմսեր ձևակերպելու և ճանապարհորդության պատրաստվելու համար։ Կարող են նաև դատական ​​վեճեր ծագել կամ գուցե ավարտվեն ձգձգվող դատավարությունը կամ այլ իրավական հարցեր: Սա հիանալի ժամանակ է ոգեշնչման և ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու համար. Դրանք հեշտ ու արագ կտրվեն:

Ձկներ

Ձկների համար խավարումը տեղի է ունեցել ֆինանսների, տրանսֆորմացիայի, էզոթերիկայի և սեքսի 8-րդ տանը:

Հիմնական թեման ֆինանսական պարտավորությունները կամ ֆինանսական դիվիդենտներն են։ Կվերադարձնեք պարտքը կամ հարկի վերադարձ կամ այլ վճարում կունենաք, կամ էլ ժառանգություն կստանաք: Լավ ժամանակ է հոգեթերապիայի և ձեզ անհանգստացնող խնդիրների, էմոցիոնալ տրավմայի և հիասթափությունների թեմայով աշխատելու համար: Այս ինտիմ շրջանում ձեզ սպասում են կրքոտ մտերմիկ հարաբերություններ ձեր սիրելիների հետ։ Կլինի փոխակերպման մեծ ցանկություն, ուստի հնարավոր է՝ բաժանվեք այն մարդկանցից, որոնց հետ հարաբերություններն արդեն սպառել են իրենց. Պետք չէ կառչել դրանցից: Եթե ​​մտածում եք ինչ-որ մեկի հետ շփումը դադարեցնելու մասին, բայց չեք կարողանում ինքներդ ձեզ բացատրել, թե ինչու, անպայման լսեք ձեր ներքին ձայնին: