Տոնական սեզոնը մոտ է, և Քեյթ Մոսն այն տոնում է երեկույթների համար հագուստի սեփական հավաքածուի թողարկմամբ՝ Zara-ի հետ համագործակցությամբ, որը լույս կտեսնի նոյեմբերի 30-ին։
«Ես ուզում էի ստեղծել երեկույթի համար լավագույն կապսուլային հավաքածուն՝ կտորներ, որոնք առանց ջանքերի շքեղ են, բայց յուրահատուկ»,-ասում է Մոսը: «Դասական ոճերի համադրություն՝ ճիշտ քանակությամբ փայլի հետ, որպեսզի ձեզ ընկղմի երեկույթների սեզոնի մեջ: Ինձ դուր է գալիս աշխատել Zara-ի հետ…»:
Իր հայտարարության մեջ Մոսը նաև բացահայտել է, որ դիզայնի շուրջ համագործակցել է ոճաբան Քեթի Ինգլանդի հետ, ով հայտնի է Ալեքսանդր Մաքքուինի հետ երկարամյա համագործակցությամբ: