Հանրաճանաչ մեղեդիները, սահուն ջեմերը և բարձր ռիթմերը կարող են օգնել մարդկանց ավելի լավ վերականգնվել վիրահատությունից հետո՝ ավելի քիչ ցավազրկողներով, գրում է UPI-ն:
Գիտնականները պարզել են, որ երաժշտություն լսելը նվազեցնում է անհանգստությունը, ցավը և սրտի հաճախությունը վիրահատությունից հետո արթնացող հիվանդների մոտ:
Արդյունքում, վիրահատված հիվանդների համար, որոնք երաժշտություն էին լսել, մորֆինի կեսից ավելի պակաս քանակություն է պահանջվել, քան նրանց համար, ովքեր երաժշտություն չէին լսել։
Այս հետազոտության համար Կալիֆորնիայի Նորֆսթեյթ համալսարանի բժշկության քոլեջի գիտնականները վերլուծել են նախորդ 35 ուսումնասիրությունների տվյալները, որոնք նվիրված էին երաժշտությունը և վիրահատությունից հետո վերականգնման գործում դրա դերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն հիվանդները, որոնք երաժշտություն են լսում, վիրահատության հաջորդ օրը զգալիորեն ավելի քիչ ցավ ու անհանգստություն են ունեցել:
Գիտնականները կարծում են, որ երաժշտություն լսելը հանգեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազմանը: