Բիլ Գեյթսը 50 մլն դոլար է նվիրաբերել հաջակցություն Քամալա Հարրիսին
Advertisement 1000 x 90

Բիլ Գեյթսը 50 մլն դոլար է նվիրաբերել հաջակցություն Քամալա Հարրիսին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վերջերս 50 միլիոն դոլար է նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսի նախընտրական քարոզարշավին, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Ինչպես նշում է հրատարակությունը, նվիրատվությունը գաղտնի է արվել։ Նշվում է, որ Գեյթսն իր նվիրատվությունն արել է ոչ առևտրային Future Forward կազմակերպությանը՝ Հարրիսին աջակցող արտաքին դրամահավաքի հիմնական խմբին: Այս կազմակերպությունը չի հրապարակում իր դոնորների անունները:

«Բիլ Գեյթսը մասնավոր զրույցում ասել է, որ վերջերս 50 միլիոն դոլար է նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսի նախագահական արշավին», – հրապարակմանը հայտնել են այդ մասին տեղյակ երեք աղբյուրներ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Հարրիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։



Նման նյութեր