Ամբողջ աշխարհի հետազոտողները հազարավոր տարիներ փորձում են գտնել մի բան, որը մարդկանց հնարավորություն կընձեռի հավերժ ապրել կամ գոնե զգալիորեն մեծացնել կյանքի տևողությունը: Չնայած բժշկության և տեխնոլոգիաների զարգացմանը՝ մենք դեռ հեռու ենք հավերժական կյանքից, ընդսմին գիտնականները կյանքի տևողությունը առնվազն 5 տարով ավելացնելու արդյունավետ միջոց են հայտնաբերել, գրում է Futurism-ը։
Ամերիկացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Sports Medicine բժշկագիտական հանդեսում, ցույց է տվել, որ 40-ից բարձր չափահասները իրենց կյանքը 5 տարով կարող են երկարացնել, եթե բնակչության 25%-ի չափով զբաղվեն սպորտով:
Հետազոտության ընթացքում գիտնականները ստեղծել են կանխատեսող մոդել՝ գնահատելու ֆիզիկական ակտիվության օգուտը կյանքի տևողության համար, հաղորդում է Focus-ը։ Հետազոտողների բացահայտումները երիցս հաստատում են այն համոզմունքը, որ կանոնավոր վարժություններն առողջ ծերացման բանալին են:
Միևնույն ժամանակ, հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց ապշեցրել է կյանքի տևողության վրա սպորտի ազդեցության աստիճանը։ Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն ավելի մեծ օգուտ է տալիս առողջությանը, քան նախկինում ենթադրվում էր: Թիմը միաժամանակ նշում է, որ իրենց նոր աշխատանքում ֆիզիկական վարժությունների առողջության օգուտները չափելու ավելի ճշգրիտ միջոց է կիրառվել:
Կանխատեսող մոդելի ստեղծման համար հետազոտողները 40 տարեկանից բարձր մարդկանց առողջության ազգային հետազոտությունից հանել են ակտիվության հետագծման տվյալները: Արդյունքները ցույց են տալիս, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 160 րոպե շարժվել՝ ժամում շուրջ 4,8 կիլոմետր արագությամբ։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս պարզ տեխնիկան իրականում կարող է մեծացնել կյանքի տևողությունը 78,6-ից մինչև 84 տարի՝ վեց տարով ավելի, քան ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը: Մինչդեռ, եթե ամերիկացիների ամենաքիչ ակտիվ քառորդը նույն տեմպերով քայլեր օրական ևս երկու ժամ, նրանց կյանքի տևողությունը ևս 11 տարով կաճի։
Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց աշխատանքը դիտական հետազոտություն է, ինչը նշանակում է, որ պատճառահետևանքային կապ հաստատելը պարզապես անհնար է։ Ընդսմին, մարզվելը վնաս չէ, եթե բժիշկները խորհուրդ չեն տալիս ակտիվությունը սահմանափակել:
Հետազոտողները նաև նշում են, որ պարտադիր չէ, որ ֆիզիկական ակտիվությունը լինի բացառապես ժամերով քայլելու ձևով, քայլելը կարող է փոխարինվել նաև կարճատև, ինտենսիվ մարզումներով:
Ընդ որում, կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են մարդկանց իրականացնել իրենց ուզած վարժությունը, ինչպես խոստովանում են հետազոտողները: Հասարակական մասշտաբով լուծումը չի կարող անպայման նշանակել մարդկանց մարզասրահ հրավիրել: Գիտնականները կարծում են, որ ակտիվ սպորտը խրախուսելու համար քաղաքային ենթակառուցվածքների փոփոխությունը կյանքի տևողության բարձրացման վրա կարող է միաժամանակ դրական ազդեցություն ունենալ: