
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը X-ի իր սոցիալական ցանցում ներկայացրել է իր նոր խաղալիքը։ Պարզվում է՝ դա Tesla-ի նոր ռոբոտն է։
«Ծանոթացեք իմ նոր ընկերոջ հետ»,- գրել է նա։
Տեսանյութում Քարդաշյանը ռոբոտին հարցնում է. «Կարո՞ղ ես սա անել՝ սիրում եմ քեզ»,- ցույց տալով սրտիկ: Երբ ռոբոտն ավարտում է ժեստը, նա զարմացած բացականչում է. «Դու կարողանում ես դա անել»:
Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակվել է նրա ինստագրամյան Stories-ում, Քարդաշյանը ռոբոտին սովորեցրել է օդային համբույրներ ուղարկել:
«Դու այնքան լավն ես»,- բացականչել է Քիմը:
Tesla-ի մարդանման ռոբոտների երկրորդ սերնդի հիմնական արտադրությունը սկսվելու է մինչև 2026 թվականը: Ակնկալվում է, որ Tesla ռոբոտի արժեքը կկազմի 20-30 հազար դոլար: