«Փաշինյանը ոչ մի նպաստավոր քայլ մեր երկրի համար չի արել և չի էլ անելու. ամեն ինչ վերջ ունի, և ես մեծ հույս ունեմ՝ տեսնել իր քաղաքականության վերջը»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը ոչ մի նպաստավոր քայլ մեր երկրի համար չի արել և չի էլ անելու. ամեն ինչ վերջ ունի, և ես մեծ հույս ունեմ՝ տեսնել իր քաղաքականության վերջը»

Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից։

Փաշինյանի այդ հայտարարությունն անընդունելի է որակել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշելով․ «Ես ոչ մի կերպ, ոչ մի պայմանով չեմ ընդունում հայցերի վերադարձի թեզը, ես  ո՛չ Փաշինյանին եմ հավատում, ո՛չ Ալիևին։ Ինչպե՞ս կարելի է Փաշինյանի խոսքին հավատալ։ Հիմա ասում է՝ փոխադարձաբար, հետո էլ կասի՝ Ադրբեջանը հրաժարվեց։ Չէ՞ որ մենք տեսնում ենք՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում, որ գոհացնի Ադրբեջանին»։

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է մանիպուլյատիվ ձևակերպմամբ մոլորեցնել հանրությանը իր առաջին նպատակին՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու համար։

«Փաշինյանը, որն Ադրբեջանի քաղաքականությունն է առաջ տանում Հայաստանում, ինչպե՞ս կարող է խոսել արդարության, արդարադատության մասին։ Ամեն ինչից հրաժարվել է, ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել։ Փաշինյանը ոչ մի նպաստավոր քայլ մեր երկրի համար չի արել և չի էլ անելու։

Հիմա էլ իմիջ փոխելով, իբր ինքն իրեն հարցեր չունենալով՝ փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա։ Կարծում է, որ իր այդ ցածրորակ մտքերով կարողանալու՞ է «վերադաստիարակել» հայ ժողովրդին, հույս ունի, որ մարդիկ ամեն ինչ կմոռանան և իր ցածրորակ մտքերո՞վ կառաջնորդվեն։ Ամեն ինչ վերջ ունի, և ես մեծ հույս ունեմ՝ տեսնել իր քաղաքականության վերջը»։

 



Նման նյութեր