Իլոն Մասկի նախկին ընկերուհին՝ Գրայմսը, պնդում է, որ նա թույլ չէր տալիս իրեն տեսնել իրենց երեխաներին եւ պնդում է, որ միլիարդատերն անճանաչելի է դարձել Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից հետո, գրում է Daily Mail-ը։
Երգչուհին պատմել է, որ մեկ տարի խնամակալության համար պայքարի մեջ է եղել իրենց երեք երեխաների հոր հետ, որի ընթացքում, իբր, հինգ ամիս չի տեսել իր երեխաներից մեկին:
Նախկին զույգը երկու որդու եւ մեկ դուստր ունի։
Զույգի դաժան վեճը հարթվել է, սակայն մանրամասներ չեն հրապարակվում, հաղորդում է Business Insider-ը:
Մասկը և Գրայմսը հանդիպում էին 2018-ից 2022 թվականներին: