ԱԲ-ն կանխատեսել է, թե ինչպիսի տեսք կունենա Սանտա Կլաուսը մինչեւ 2050 թբականը. պատկերն ահավոր է ստացվել
Advertisement 1000 x 90

ԱԲ-ն կանխատեսել է, թե ինչպիսի տեսք կունենա Սանտա Կլաուսը մինչեւ 2050 թբականը. պատկերն ահավոր է ստացվել

Արհեստական բանականությունը կանխատեսել է, թե ինչպիսի տեսք կունենա Սանտա Կլաուսը 2050թ.։ Պատկերն ահավոր է ստացվել։

«Օգտագործելով մեր ԱԲ պատկերների գեներատորը՝ մենք ստացել ենք Սանտային նոր եւ կրեատիվ ձեւերով վերիմաստավորելու հնարավորություն՝ հետազոտելով, թե ինչ տեսք կարող է ունենալ նա ժամանակի եւ ավանդությունների զարգացման փոփոխությանը զուգընթաց»,- ասել է FreePik-ի մարքետինգի բաժնի ղեկավար Պաուլա Վիվասը։ «Սանտայի այս բացառիկ վերիմաստավորումը ոչ միայն կարտացոլի մեր աշխարհի բազմազանությունը,- գրել են փորձագետները,- այլեւ ցույց կտա, թե ինչպես են սիրելի կերպարները փոխվում հասարակության առաջընթացին զուգընթաց»։

Ահա թե ինչ տեսք ունի Սանտան ԱԲ վարկածով 2020-2050-ական թթ.։

“Jingle Bells” բազմազանության համար

«2020-ականները նոր շեշտադրում են հաղորդել բազմազանությանը, եւ անգամ Սանտան է ընդունում փոփոխությունների ոգին»,- ասում են FreePik-ի պրոֆեսիոնալները։ «ԱԲ-ն վերիմաստավորել է Սանտային այս տասնամյակի համար որպես ոճային սեւամորթ տղամարդ, որը վստահություն է ճառագում եւ հմայք՝ թարմացված կարմիր զգեստով եւ ջերմ ժպիտով»։

Բոս-աղջիկը որպես մեծ տղա. 2030-ականների Սանտան

ԱԲ-ն կանխատեսում է, որ հաջորդ տասնամյակում Սանտան լինելու է սեւամորթ կին։

«Առաջ նայելով 2030-ականներին՝ ԱԲ-ն Սանտային ներկայացնում է որպես տեխնիկապես կոփված սեւամորթ կին, որը կմիավորի սեզոնի մագիան առաջավոր նորարարությունների հետ»,- ասում են FreePik-ի փորձագետները։

2040-ականների Սանտան

Ոչ բինար Սանտան հաստատ տոներն ուրախ եւ վառ կդարձնի 2040-ականներին, կարծում է ԱԲ-ն։ «2040-ականներին Սանտան կմտնի ներառականության դերի մեջ ինչպես երբեք»,- պատմել են FreePik-ում։ «ԱԲ-ն Սանտային ներկայացրել է որպես ոչ բինար կերպար, որը պատկանում է բոլորին եւ մարմնավորում է սեզոնի ջերմությունը նոր, ներառական կերպարով»։

2050-ականների Սանտան

Ռոբո-Կլաուսը կդառնա 2050թ. Սանտան՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները տոնական տրամադրության տարածման համար։ «Տեղափոխվենք 2050-ականներ, եւ Սանտան կունենա բարձրտեխնոլոգիական թարմացում»,- ասում են FreePik-ում։ «ԱԲ-ն Սանտային ներկայացրել է որպես լիովին ֆուտուրիստական ռոբոտ, որը համադրում է տոնական կախարդանքը առաջավոր տեխնոլոգիաների հետ»։

«Մեր Սանտա 2050-ը կարող է պատրաստվել սխեմաներից եւ քրոմից, բայց նրա ոգին նույնքան ուրախ է, որքան եղել է միշտ, նա պատրաստ է տոնական տամադրություն տարածել նորարարությունների նոր դարաշրջանում»։