Տեխնոմիլիարդատերը տարեկան 2 մլն դոլար ծախսում ՝ «հավերժ» ապրելու համար։ Տեխնոընկերության նախկին տնօրեն Բրայն Ջոնսոնը խիստ օրակարգի և դիետայի է հետեւում, որպեսզի չծերանա եւ որքան հնարավոր է երկար ապրի, գրել է Fortune-ը։
Այդ պատճառով Ջոնսոնը, որը հայտնի է իր 1 950 կալորիա դիետայով եւ ընկույզի պուդինգի (հունական ընկույզի, մակադամիա ընկույզի, նռան հյութի, հատապտուղների եւ դարչինի խառնուրդ) ամենօրյա օգտագործմամբ, մնում է Արեւմտյան ափի իր բնակարանում։ Նա սովորաբար հանդես չի գալիս անմահության իր ձգտման վերաբերյալ ելույթներով։
Բայց երկարակեցության բիզնեսում գլոբալ հետաքրքրության եւ ներդրումների աճի հետ կապված՝ Ջոնսոնը երբեմն պատրաստ է փոխել ժամային գոտիները, որպեսզի կազմի բեմի մի մասը։
Այս շաբաթ Ջոնսոնը մեկնում է Հնդկաստան, որպեսզի գովազդի իր Don’t Die գիրքը, եւ նա իրեն երես չի տալու տեղի խոհանոցի ուտելիքներով, չնայած այն բանին, որ երկրում լայնորեն տարածված են այնպիսի սուպերմթերքներ, ինչպիսին են համեմունքները, բանջարեղենները, լոբին, ոլոռը եւ ոսպը։
«Շատերն ինձ հարցնում են, թե ինչ եմ ես անում ուտելիքի հետ կապված, երբ ճանապարհորդում եմ»,- վերջերս գրել է Ջոնսոնը X-ում։ «…Ահա թե ինչու եմ ես ինձ հետ Հնդկաստան տանում յուրաքանչյուր կալորիա, որն օգտագործելու եմ 6 օրվա ընթացքում»։
Նա ավելացրել է, որ որոշումը վերաբերում է ավելի լայն համաշխարհային պարենային մատակարարմանը, որը նա անվանել է «աղտոտված»։ «Բանը Հնդկաստանը չէ։ Բանը համաշխարհային պարենային մատակարարումն է»,- ավելացրել է նա իր գրառման մեջ։
Ջոնսոնը ճամփորդելու է իր Blueprint ընկերության արտադրանքով, որը վաճառում է նրա ընկույզի պուդինգը 94 դոլարով եւ նրա «երկարակեցության պրոտեինը»՝ 86 դոլարով։ «Blueprint-ի լրիվ փաթեթը» 343 դոլար արժե։
Չնայած նրա ընկերությունը հավաստիացնում է, որ իր արտադրանքը «մաքրության» փորձություններ է անցել, Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) խորհուրդ է տալիս սննդարար նյութեր ստանալ ամբողջահատիկ մթերքներից եւ զգուշացնում է սպառողներին փոշիներ, հավելումներ եւ խառնուրդներ չօգտագործել։
«Շատ հավելումներ պարունակում են ակտիվ բաղադրիչներ, որոնք կարող են ուժեղ ազդեցություն գործել օրգանիզմի վրա։ Միշտ պատրաստ եղեք բացասական արձագանքին, հատկապես նոր մթերքի օգտագործման դեպքում»,- տեղեկացրել է NIH-ը։
«Ես անկեղծորեն փորձում եմ աշխարհն ավելի լավը դարձնել՝ առավելագույն առողջ սնունդ ստեղծելով եւ առավելագույն ցածր գին սահմանելով»,- գրել է Ջոնսոնը X-ում։ «Դուք կարող եք ատել ինձ, ծիծաղել ինձ վրա, ինձ խարդախ անվանել, պարզապես համոզվեք, որ գիտեք, թե ինչ է օգտագործում ձեր օրգանիզմը»։