Apple-ի գործադիր տնօրենը կլքի իր պաշտոնը ներքին ձայնի թելադրանքով
Advertisement 1000 x 90

Apple-ի գործադիր տնօրենը կլքի իր պաշտոնը ներքին ձայնի թելադրանքով

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը կլքի իր պաշտոնը, երբ նրա ներքին ձայնը նրան ասի, որ ժամանակը եկել է: Այս մասին Քուկն ասել է Wired-ին տված հարցազրույցում։ Քուկը Apple-ում է 1998 թվականից, իսկ ընկերությունը ղեկավարում է 2011 թվականից:

Նա նշել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե երբ կգնա թոշակի։ Քուկը խոստովանել է, որ սիրում է իր աշխատանքը և այն վայրը, որտեղ աշխատում է։ «Այստեղ լինելը ողջ կյանքի արտոնություն է: Եվ ես դա կանեմ այնքան ժամանակ, մինչև իմ գլխում եղած ձայնը ասի. «Ժամանակն է», – ասաց նա:

Ընկերության ղեկավարը նաեւ նշել է, որ չի պատկերացնում իր կյանքը առանց Apple-ի։ Երբ նա որոշի հեռանալ պաշտոնից, նա նախատեսում է կենտրոնանալ «իմ կյանքի հաջորդ գլխի վրա»:

Բացի այդ, Քուկն ընդգծել է, որ իր ժառանգությունը կգնահատեն ուրիշները, սակայն նա վստահ է, որ Apple-ը կհիշվի «հրաշալի արտադրանքներով, որոնք փոխեցին աշխարհը»։

Նա հավելել է, որ երախտագիտության բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել, երբ փոթորիկը հարվածել է Հյուսիսային Կարոլինային, և մարդիկ կարողացել են օգտագործել արբանյակային SOS ֆունկցիան իրենց սարքերում՝ կապի մեջ մնալու համար, երբ բջջային ծառայություն չկար:



Նման նյութեր