«Պարզվում է, «ապօրինի մոնոպոլիաների դեմ պայքարելու» հետևանքով գները ոչ թե նվազել, այլ աճ են գրանցել…»․ Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Պարզվում է, «ապօրինի մոնոպոլիաների դեմ պայքարելու» հետևանքով գները ոչ թե նվազել, այլ աճ են գրանցել…»․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Սույն պոլ մաքրողը, ով Նիկոլի շնորհիվ ԱԺ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում, երեկ հայտարարել էր, որ իրենց իշխանության գալուց հետո շաքարավազի, բանանի գները մի քանի անգամ էժանացել են, ինչպես նաև տարբեր այլ բաները ևս…

Ըստ սույն ինֆոգրաֆիկայի Նիկոլի այս կադրը ստում է… Օրինակ՝ նույն շաքարավազի մեկ կիլոգրամը, եթե 2017 թ-ին արժեցել է 330 դրամ, ապա հիմա 403 դրամ է և ո՞րն է այստեղ մի քանի անգամ էժանանալը…

55,2 տոկոսով աճել է մակարոնեղենի, 26,5 տոկոսով բրնձի, 49 տոկոսով տավարի մսի, 26 տոկոսով կաթի և այլ մթերքների գները…

Պարզվում է, «ապօրինի մոնոպոլիաների դեմ պայքարելու» հետևանքով գները ոչ թե նվազել, այլ աճ են գրանցել…

Քայլիստ Հակոբ, դե բանանով բավարարվի…»



Նման նյութեր