Ի՞նչ է նվիրում հարազատներին միլիարդատեր Ուորեն Բաֆեթը Սուրբ Ծնունդին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է նվիրում հարազատներին միլիարդատեր Ուորեն Բաֆեթը Սուրբ Ծնունդին

Չնայած որպես համեստ կենսակերպ վարող միլիարդատիրոջ համբավին՝ Ուորեն Բաֆեթի ընտանիքը վարժվել է կույտով փող նվեր ստանալ Սուրբ Ծնունդին, գրել է Fortune-ը։

Բայց երբ Բաֆեթն իմացել է, թե ինչպես է իր ընտանիքն իրեն պահում նվերներ ստանալուց հետո, փոխել է մարտավարությունը՝ համոզվելով, որ իր հարստությունը նվեր է ոչ թե պարզապես Սուրբծննդյան, այլ ողջ կյանքի համար։

Բաֆեթի նախկին հարսը՝ Մերի Բաֆեթը, որն ամուսնացած էր Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրենի որդու՝ Փիտերի հետ, պատմել է, որ սկզբում իրեն նվիրում էին 10 000 դոլար հարյուր դոլարանոց թղթադրամներով։ «Հենց որ մենք եկանք տուն, մենք դրանք ծախսեցինք»,- պատմել է Մերին ThinkAdvisor-ի հարցազրույցում 2019թ.։

Սակայն 94-ամյա միլիարդատերը, որը 147 մլրդ դոլարի կարողություն ունի, կարծում է, որ պետք է ներդրումներ կատարել երկարաժամկետ խաղում, այլ ոչ թե փողը ծախսել կարճաժամկետ հեռանկարի համար։

«Հետո, մի անգամ, Սուրբծննդյան տոնին, մենք ծրար ստացանք նրանից նամակով։ Կանխիկի փոխարեն նա մեզ տվել էր նոր գնած ընկերության՝ Coca-Cola թրաստային հիմնադրամի 10 000 դոլարի արժեթղթեր։

«Նա ասաց, որ մենք կարող ենք կամ կանխիկացնել դրանք, կամ թողնել մեզ։ Ես մտածեցի. «Դե [արժեթղթերը] ավելին արժեն 10 000 դոլարից ։ Դրա համար էլ թողեցի դրանք, եւ նրանք շարունակեցին ավելանալ»,- ավելացրել է Մերին։

Այդ տարվանից Բաֆեթը շարունակել է արժեթղթեր նվիրել իր ընտանիքին։ Մերին ավելացրել է, որ կշարունակի ցանկացած ընկերության արժեթղթեր գնել, որն իրեն կնվիրի նախկին սկեսրայրը, որովհետեւ գիտի, որ «դրանք կավելանան»։

Չնայած հարստությանը՝ Բաֆեթը, օրինակ վարում է 10 տարեկան Կադիլակ, որը վնասվել է կարկտից, եւ մինչ այժմ ապրում է նույն տանը, որը գնել է 1950-ականների վերջին։

«Մեր ամուսնության առաջին տարում ես հասկացա. «Ուորենը շատ հարուստ է։ Ուստի նրան ոչինչ հարկավոր չէ»,- ավելացրել է Մերին։ «Ես չգիտեի, թե ինչ նվիրեմ նրան, ուստի կազմեցի մեր երաժշտական ընկերության հաշվեկշիռը, որպեսզի ցույց տամ նրան, որ մենք փող ենք վաստակում»։

Մերին, որը ինքն է իր անձնական ֆինանսների հեղինակն ու փորձագետը, ասել է, որ երբեք չի ներկայացրել Բաֆեթին ընկերության ֆինանսները, որովհետեւ ցանկացել է ունենալ նրա ներդրումները։ «Ես պարզապես ցանկանում էի ցույց տալ նրան. «Տես, մեզ մոտ ամեն բան կարգին է»։

Մերին ավելացրել է, որ ավելի շատ ժամանակ անցկացնելով Բաֆեթի հետ՝ հասկացել է նրա մտածողությունն ու պարզել, որ նրան հետաքրքիր կլինի իմանալ իր բիզնեսի ֆինանսների մասին։