
Google-ի այցելուները 2024 թվականի ամենաշատ փնտրել են բռնցքամարտի կանանց օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆի անունը։ Հարցումների քանակով երկրորդ տեղում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
Երրորդ տեղում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը։ Հնգյակում են նաեւ մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը եւ բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլը։
Հարցումների քանակով մարզական ակումբների հնգյակում են «Նյու Յորք Յանքիսը» (բեյսբոլ), «Լոս Անջելես Դոջերսը» (բեյսբոկլ), «Ինտեր Մայամին» (ֆուտբոլ), «Բայերը» (ֆուտբոլ) եւ «Բոստոն Սելթիքսը» (բասկետբոլ)։