«Ուրիխանյան Տիկոյի էժանագին ֆոտոշոփը… ջահել ջան, գեղիցը մարդ կա՝ հանգիստ նստի տեղդ». Արմեն Հովասափյան
Advertisement 1000 x 90

«Ուրիխանյան Տիկոյի էժանագին ֆոտոշոփը… ջահել ջան, գեղիցը մարդ կա՝ հանգիստ նստի տեղդ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Ուրիխանյան Տիկոյի էժանագին ֆոտոշոփը…

Տևական ժամանակ է, Հայաստանից թռած ու Ռուսաստանում ծվարած, սեփական «ես»-ն ու ինքնությունը կորցրած մի կերպար կա, ով ժամանակին հայտնի էր Տիգրան Ուրիխանյան անուն ազգանվամբ։ Տվյալ անձնավորությունը, մոռանալով իր տխուր ու բավական անբովանդակ անցյալը (ահագին ժամանակ մի 15 հոգանոց «Առաջադիմական-ցենտրիստական կուսակցության» նախագահն էր, հետո դարձավ «ԲՀԿ»-ական, որոշ ժամանակ անց «Ալյանս» կուսակցություն հիմնեց, 2018-ից հետո Արզաքանցյանի հետ սիլի-բիլիներ արեց՝ չստացվեց, Նիկոլից աօգուտ պաշտոն մուրաց՝ չստացավ և այլն), պարբերաբար շեղումներ է ունենում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին ու մի առանձին բլոկով անընդհատ խոսում Սերժ Սարգսյանի մասին։ Դրա «վերլուծությունների» հիմնական առանցքը հետևյալն է՝ «Նիկոլին իշխանության է բերել Սերժ Սարգսյանը»։

Չմտնելով նրա դուրստվոցիների ու մարազմատիկ ձևակերպումների մեջ՝ ուղղակի նշեմ, որ ուշադիիր լսելով հասկանում ես, որ էդ տղեն կոնկեր շեղվել է, ունի ուղեղային մթագնումներ և հաճախ չի հասկանում, թե իրականում ի՞նչ է ուզում։

Իր վերջին տեսաուղերձում նա մի «սենսացիոն» լուսանկար է հանրայնացնում, որտեղ, իբր թե, Սերժ Սարգսյանը «գաղտնի հանդիպել է» Նիկոլ Փաշինյանին։ Նախ նշեմ, որ տեսանյութում հիշյալ սուբյեկտը լուսանկարը շատ անորոշ կերպով է ցույց տալիս, հետո էլ հուշում, թե՝ «դե ստոպ-կադր կտաք, կնայեք»։ Հենց էդպես էլ արեցի, ու մի ուրախ պատկեր բացվեց իմ առջև։

Ուրեմն էս անտաղանդ ապաշնորհ Տիգրան Ուրիխանյանը, մի կարգին ֆոտոշոփ էլ չի կարողացել անեի, ու դրել՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հայտնի լուսանկարից կտրտելով, ձևափոխելով սարքել են «Սարգսյան-Փաշինյան» ֆեյք «հանդիպում»։ )))

Սրա նմաններին փողոցային հայերենով ուրիշ բան են ասում, բայց ես կսահմանափակվեմ՝ էժան ու անպատասխանատու սրիկա կոչելով։ Մարդու անվան հետ խաղալով ու արհեստական չստացված տրյուկներ անելով՝ փորձում են անվանարկել նախագահ Սարգսյանին՝ իբրև թե Նիկոլի հետ հանդիպելու, գաղտնի պայմանավորվելու ու եսիմ էլ ինչ կոնսպիրոլոգիական նախագծեր սարքելու հարցում։

Տղա ջան, ուշադիր լսիր, հասկանում եմ, որ քո տեքստերում նախագահ Սարգսյանի մասին տարբեր դատարկաբանություններ ասում ես, որպեսզի դիտումներ ու լսարան ապահովես, քեզ էլ եմ հասկանում, տերերիդ ապացուցելու բան ունես, վերջիվերջո փող ես ստանում, տուն ես պահում, բայց դրան էլ չափ ու սահման կա։

Էն ժամանակ «պարոն Նախագահ, պարոն Նախագահ» որ ասում էիր, էդ նույն մարդու մասին ես հիմա դու դուրս տալիս, թե՞ գիտես մոռացել ենք, որ նույն Նիկոլի հետ, ում էսօր ինչ ասես՝ ասում ես, նախապես պայմանավորվում էիր, ու պասերով Աշոտյան Արմենին կամ Շարմազանով Էդուարդին հակադարձում․ ջահել ջան, գեղիցը մարդ կա՝ հանգիստ նստի տեղդ։

Հ․Գ․ Այ տղա՛, էն որ Սերժ Սարգսյանից փող էիր խնդրել, որ աչքերդ վիրահատես, նա էլ մեծահոգաբար տվել էր, աչքիս վսյո ժէ լավ չեն վիրահատել, գնա մի հատ ստուգել տուր, թե չէ անընդահատ տենց խայտառակ վիճակում էս հայտնվելու, վիրահատիր, որ գոնե նայես ու հասկանաս, որ տենց հիմարագույն ֆոտոտրյուկներով չի կարելի հանրային բաներ ասել ու օրը ցերեկով երկրով մեկ խայտառակ լինել»։



Նման նյութեր