Գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք ցածր ջերմաստիճաններում կորցնում են իրենց օգտակար հատկությունները։ Adme.ru կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որոնք հարկավոր չէ տեղավորել սառնարանում։
Ավոկադո

Եթե չհասած ավոկադոն դնեք սառնարանը, այն կփափկի՝ կեղևի միջոցով ավոկադոյի մեջ անցնող խոնավության հաշվին։
Կարտոֆիլ

7 աստիճանից ցածր ջերմաստիճանում կարտոֆիլը քաղցր համ է ձեռք բերում։ Իսկ ջերմային մշակումից հետո այս կարտոֆիլն ավելի շատ կոնցերոգեններ կպարունակի։
Շոկոլադ

Ցածր ջերմաստիճանի պայմաններում շոկոլադը պատվում է սպիտակ շերտով։ Արդյունքում՝ կորցնում է համն ու առևտրային տեսքը։
Տրոպիկական մրգեր

Ցածր ջերմաստիճանի պայմաններում այս մրգերը փչանում են և սկսում վնասակար նյութեր արտադրել։ Ավելի լավ է սրանք պահել պահարանում՝ չոր վայրում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
Ռեհան

Սառնարանում պահելու դեպքում ռեհանի տերևներն արագ թոշնում են, կորցնում բույրը և սկսում կլանել այլ հոտեր։
Կանաչ լոբի

Սառը ջերաստիճանի պատճառով լոբին կորցնում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև օգտակար հատկությունները։
Սոխ

Խոնավության պատճառով սոխը դառնում է փափուկ և այլևս ենթակա չի լինում օգտագործման։ Բացի այդ, խոնավությունը հանգեցնում է վնասակար բակտերիաների և բորբոսի առաջացմանը։
Սուրճ

Ցրտի և խոնավության պատճառով սուրճի հատիկները կորցնում են բույրը, կլանում այլ հոտեր։ Գերադասելի է սուրճը պահել մութ, չոր վայրում։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը խորհուրդ է տրվում պահպանել 12-16 աստիճանի պայմաններում։
Մեղր

Ցուրտն ու խոնավությունը նպաստում են մեղրի բյուրեղացմանը, այն ավելի շուտ է կորցնում համն ու օգտակար հատկությունները։
Լոլիկ

Սառնարանում լոլիկը կորցնում է իր համային հատկությունները։
Հաց

Սառնարանում հացն ավելի շուտ է հնանում։
Սմբուկ

Սառնարանում պահելու դեպքում սմբուկը թոշնում է, կորցնում համը։
Բանան

Սառնարանում բանանն արագ սևանում է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը







