Սըր Էլթոն Ջոնը խոստովանել է, որ մինչեւ 43 տարեկանը չի իմացել լվացքի մեքենայից օգտվելու ձեւը։
Լեգենդար երգիչ-երգահանը, ով վերջերս հաստատել է, որ կորցնում է տեսողությունը, TIME ամսագրին տված հարցազրույցում մի շարք բացահայտումներ է արել իր անձնական կյանքի մասին։
«Դա իմ կյանքում ամենախայտառակ բանն էր, երբ ես սկսեցի բուժվել թմրամոլությունից, ես հասկացա, որ չգիտեմ, թե ինչպես օգտագործել լվացքի մեքենան… Ես մտածեցի՝ տես, դու 43 տարեկան ես եւ չգիտես, թե ինչպես պետք է օգտագոծել լվացքի մեքենան: Դա ցույց է տալիս, թե որքան խեղճ ես դուք»,-նշել է նա։