Երգչուհի Ալսու Յանա Աբրամովայի նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Դոբրովինսկու փաստաբանը պարզաբանել է, որ երգչուհու նոր ընտրյալը հայտնի մարդ է, գրում է kp.ru-ն։
YouTube-ի իր ալիքում տված հարցազրույցում փաստաբանը հայտարարել է, որ Ալսուն ապրում է ինչ-որ մեկի հետ, ում անունը ձայնագրության մեջ խլացված է եղել։ Հարցազրույց վարողը զարմացել է, երբ լսել է այդ անունը:
«Չեմ ենթադրում ասել, բայց այո, ինձ զանգում են ու խոսում այդ մասին։ Մոտ մարդիկ նույնպես. որ նա անձնական կյանք ունի, և տղամարդ ունի»,- ասել է նա KP-ին տված հարցազրույցում։
Փաստաբանը հայտարարել է, որ Դոբրովինսկին անտարբեր է Ալսուի անձնական կյանքի նկատմամբ և չի ապրում նրա կյանքով, չնայած այն հանգամանքին, որ նա վարում է գույքի բաժանման գործընթացը։
Ի պատասխան՝ Ալսուն իր Instagram-ում հրապարակել է հարցազրույցից մի հատված և Դոբրովինսկուն խնդրել է նշել այդ անունը առանց ձայնը խլացնելու: