Մարկ Ցուկերբերգն իր բունկերը, ըստ էության, պարզապես «նկուղ» է համարում։ Հավայներում ունեցած իր անշարժ գույքը քննարկելով, որը երկար ժամանակ եղել է The Circuit պոդկաստում շահարկումների առարկա իր հսկայական չափերի եւ անվտանգության չափից շատ միջոցների պատճառով, Meta-ի գլխավոր տնօրենն ասել է, որ բունկերը «փոքր ապաստարան» է, նկուղ կամ թաքստոցի գոտի փոթորիկներից։
«Ես կարծում եմ, որ այս ամենն ուռճացրել են անհավանական չափերի, ասես ամբողջ ռանչոն մի ինչ-որ Ահեղ դատաստանի բունկեր է»,- ասել է նա։ «Դա պարզապես ճիշտ չէ»։
Նրա խոսքով՝ ռանչոն զբաղվում է անասնաբուծությամբ Կաուաիում եւ ցանկանում է ստեղծել «ամենաորակյալ տավարի միսն աշխարհում», ինչը ենթադրում է ուղղահայաց ինտեգրման պլան, ներառյալ մակադամիա ընկույզների աճեցումը տեղում եւ գարեջրագործությունը, քանի որ այն բարձրացնում է կովերի ախորժակը։
Ավելի վաղ Wired պորտալը գրել էր, որ ի լրացումն տարբեր գյուղատնտեսական կառույցների, համալիրի տարածքում կա 11 տների հավաքածու ծառերի վրա, որոնք միացված են պարանե կամուրջներով, ստորգետնյա բունկեր՝ մետաղական դռնով եւ մի քանի հյուրատներ։
Wired-ի տվյալներով՝ բունկերն ունի 5 000 քառակուսի ֆուտ մակերես եւ միացած է երկու թունելներով։ Դրանում տեղ կա մեխանիկական սարքավորման, բնակելի տարածքների եւ վթարային դիտահորի համար, իսկ դրա դուռը նման կլինի ռմբապաստարանի դռան։