«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան
Advertisement 1000 x 90

«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան

«Ես ամենափոքրն էի, ով ընդունվեց Երգի պետական թատրոն, 17 տարեկան էի, չէի հասկանում, որ ամեն ինչ լուրջ է: Գրիգորիչը բարկանում էր, ինձ թատրոնից դուրս էր հանում:

Ես չէի հասկանում, որ աշխատանքի եմ գնում, ինձ թվում էր ինչ-որ երաժշտական խմբակի մեջ եմ, որտեղ իմ ընկերներն են, ինչ ուզենք, կարող ենք անել: Չէի հասկացել, որ Գրիգորիչն է դիմացս:

Հետո մի քանի անգամ պատժվեցի, ինձ ասաց՝ դու հեռացված ես:

Ինձ թատրոնից դուրս հանեց, մի քանի օր հետո կադրերի բաժնից զանգահարեցին, ասացին՝ Գրիգորիչն ասում է վաղը ժամը 1-ին կլինես թատրոնում: Սրտին դարդ էր լինում, չէր կարողանում ինձ երկար ժամանակով պատժել, կանչում էր հետ:

Նորից գնում էի թատրոն, ինձ ասում էր՝ այս մյուզիքլին էլ կմասնակցես, ներում էր ինձ, մինչև մեծացա»,- «Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը: