ԱՄՆ-ում՝ Ֆորտ Լոդերդեյլի Boat Show 2016 միջազգային ցուցահանդեսում, կներկայացվի 69 մետրանոց Suerte զբոսանավը։ Նավը կառուցվել է Tankoa Yachts իտալական նավաշինարանում։
Զբոսանավն ունի լողավազան և ուղղաթիռային հարթակ։ Ներսում տեղակայված է հանգստի գոտի՝ բարով, սանհանգույցով, մերսման խցիկով, սաունայով և համամով։
Մարզասրահից հնարավոր է վերելակով բարձրանալ դիտաշտարակ, որտեղ տեղակայված է համայնապատկերային հարթակ։ Ընդարձակ ավտոտնակում կարող են տեղակայվել մի քանի սկուտերներ։ Աղբյուրը՝ tankoa.it: