ՔՊ-ականները միմյանց հարվածել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. armLur
Advertisement 1000 x 90

ՔՊ-ականները միմյանց հարվածել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. armLur

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստն ավարտվել է վեճով։

Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

«Երեկ ևս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է»,– գրում է կայքը։

Վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: