Առնոլդ Շվարցենեգերին տեսել են Նյու Յորքում Սանտա Կլաուսի հագուստով
Advertisement 1000 x 90

Առնոլդ Շվարցենեգերին տեսել են Նյու Յորքում Սանտա Կլաուսի հագուստով

Առնոլդ Շվարցենեգերին տեսել են Նյու Յորքում Սանտա Կլաուսի հագուստով The Man With the Bag (Պայուսակով մարդը) նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ։

77-ամյա Առնոլդը սպիտակ մորուքով է, հագել է կարմիր վերարկու՝ թոգլ-ճարմանդներով։

Լուսանկարներից մեկում նախկին Միստր Տիեզերքը ձեռքերը տարածած կանգնած է «Ստուդիա 30-ի» առջեւ։ Նա նույն դիրքն ընդունել է Ռոքֆելերի կենտրոնի սահադաշտում։

Առնոլդը նկարահանվում է առաջին տոնական ֆիլմում մոտ երեք տասնամյակ անց։

Ավելի վաղ նա հայտնվել էր 1996թ. «Jingle All The Way» Սուրբծննդյան ընտանեկան կատակերգությունում աշխատասեր հոր դերում, որը փորձում է որդու համար ձեռք բերել հազվադեպ խաղալիքը, ինչի արդյունքում վերջինն իմանում է Սուրբ Ծնունդի իսկական նշանակության մասին։

«Երբ Սանտայի կախարդական պարկը գողանում են, նա դիմում է անհնազանդ երեխաների իր ցուցակին, որպեսզի գտնի Վենսին՝ նախկին գողին, որպեսզի նա օգնի իրեն վերադարձնել պարկը։ Դստեր՝ Սանտայի եւ անհաջողակ էլֆերի խմբի հետ Վենսը ստիպված է կատարել իր կյանքի ամենամեծ գողությունը, որպեսզի փրկի Սուրբ Ծնունդը»,-նշված է նոր ֆիլմի սինոպսիսում։