
Տարբեր երկրների օգտատերերը հայտնել են ամերիկյան OpenAI ընկերության մշակած արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա աշխատող ChatGPT չաթբոտի հետ կապված խնդիրների մասին։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում Downdetector պորտալի տվյալները։
Բողոքների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից (ավելի քան 6,3 հազար) օգտատերերից։ Չաթբոտի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։
Բացի այդ, հաղորդվում է ընկերության կայքի հետ կապված խնդիրների մասին:
OpenAI-ը ներկայացրել է ChatGPT ծառայությունը 2022 թվականին: Չաթբոտը կարող է ինտերակտիվ կերպով շփվել օգտատերերի հետ, պատասխանել հարցերին, ընդունել իր սխալները, վիճարկել սխալ ենթադրությունները և մերժել անհամապատասխան հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը։