Կարևոր չէ` սիրո՞ւմ եք մաթեմատիկա, թե՞ ոչ. թվերը շատ բան կարող են պատմել անձի էության մասին: Իմանալու համար, թե բնավորության որ գիծն է գերակայում ձեզ մոտ, նայեք լուսանկարին, առանց երկար մտածելու՝ ընտրեք թվերից մեկը:
7` Աննկարագրելի լավատես եք: Ինչ էլ կյանքում պատահի, երբեք չեք հանձնվում և շարունակում եք բոլորին վարակել ձեր լավատեսությամբ: Մարդիկ ձգտում են դեպի ձեզ, ձեզ շրջապատող անձինք սովոր են, որ ձեզնից կարելի է դրական էներգիա ստանալ: Ժամանակ առ ժամանակ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք, այդ թվում՝ մարդկանցից, հակառակ դեպքում՝ կարող եք արագ «այրվել» և նյարդային պոռթկում ունենալ:
24` Կարելի է միայն նախանձել ձեր հնարամտությանը: Կարողանում եք պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից: Դժվարությունները չեն վախեցնում ձեզ, հակառակը` հետաքրքրում են: Հասարակության մեջ սովորաբար լիդերի դերում եք, մարդիկ հետևում են ձեզ: Ֆենոմենալ հիշողություն ունեք: Արագ եք հոգնում մարդկանցից և նախընտրում եք ժամանակն անցկացնել ամենամտերիմ անձանց շրջապատում կամ միայնության մեջ:
61` Քմահաճ եք: Ձեզ շրջապատող անձինք կարծում են, թե շատ թեթև եք վերաբերվում կյանքին: Չեք սիրում բարդացնել և երբեմն փախչում եք խնդիրներից` սրտի խորքում հուսալով, որ հանկարծ կգա հրաշագործը և կախարդական փայտիկի օգնությամբ կլուծի բոլոր խնդիրները: Ընդհանուր առմամբ, այդպիսի մոտեցումն օգտակար է հոգեկան առողջության համար: Բայց իրականում հրաշագործներ, ցավոք, գոյություն չունեն:
3` պերֆեկցիոնիստ եք: Ձեր կենսակերպին կարելի է միայն նախանձել: Բոլոր ոլորտներում կարգուկանոն է, անձամբ էլ միշտ լավ տեսք ունեք: Շատ պահանջկոտ եք ինքներդ ձեր և շրջապատի նկատմամբ: Երբեմն մոռանում եք, որ բոլորս էլ մարդիկ ենք, և անհնարինն եք պահանջում: Մտածեք. ոչ ոք իդեալական չէ: Մի սահմանափակեք ձեզ շրջանակներում, հեշտ ապրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը