Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվում էր 650 հազար դոլարով:
Oragir.News-ի տեղեկություններով, նոր առանձնատունը Ավինյանի կնոջ անունով է:
«Մեզ հայտնի է դարձել նաև, որ Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ:
Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը»,-գրել է կայքը։