Բեյոնսեն «Գրեմմի»-ում վիճահարույց հաղթանակների պատճառով ծաղրի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Բեյոնսեն «Գրեմմի»-ում վիճահարույց հաղթանակների պատճառով ծաղրի է ենթարկվել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեին մեղադրել են «Գրեմմի» մրցանակաբաշխությունում անարդարացիորեն շահելու մեջ։ Օգտատերերը բազմաթիվ զայրացած մեկնաբանություններ են թողել կազմակերպիչների պաշտոնական ինստագրամյան էջում, գրում է Lenta.ru-ն։

Բեյոնսեն երեք մրցանակի է արժանացել, այդ թվում՝ քանթրի ոճի լավագույն ալբոմ մրցանակին՝ Cowboy Carter ալբոմի համար, ինչը նրան դարձրել է առաջին սեւամորթ կինը, ով հաղթել է այդ անվանակարգում: Սակայն սոցցանցի օգտատերերից շատերին զարմացրել է այս ընտրությունը, որոնք այս հաղթանակը ծախված են համարում։ Բացի այդ, «Տարվա լավագույն ալբոմ» գլխավոր անվանակարգում արտիստը հաղթել է Բիլի Այլիշին, ինչը նույնպես զայրացրել է հանդիսատեսին:

«Բեյոնսեն ծիծաղելի է, վերջ տվեք ձեւացնել, թե նա լավագույնն է: Նրան չեն լսում ԱՄՆ-ից դուրս»,-ասում է մեկնաբաններից մեկը: Օգտատերերը նաեւ նշել են, որ երգչուհին հաղթել է փողի եւ ուժի շնորհիվ, նրա ձեռքբերումներն անվանել են անհարգալից վերաբերմունք բոլոր քանթրի երաժիշտների նկատմամբ ևեւ ասել, որ կազմակերպիչները կորցրել են իրենց հեղինակությունը՝ նրան հաղթանակ տալով երեք անվանակարգերում։

2023 թվականից ի վեր Բեյոնսեն Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին արտիստն է։ Իր կարիերայի ընթացքում նա ստացել է 35 արձանիկ։