Հիմա էլ էս ալիևյան ռեզինը խոսում ա զենքից. Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

Հիմա էլ էս ալիևյան ռեզինը խոսում ա զենքից. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․

«Քիչ առաջ աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. «ինձ տեսե՞լ եք զենքով շրջեմ Երևանում»: Օղու շիշը որպես Իսկանդեր պատկերացնող էս սրիկան խոսում է զենքից: Ինչևէ, անցնեմ բուն թեմային:

2020թ. սեպտեմբերի 27-ին, դու զենքը «տվեցիր» կիրթ ու կառուցողական ընկերոջդ ձեռքն ու թույլ տվեցիր, որպեսզի սպանի հազարավոր հայերի, իսկ ինքն էլ միայնակ չարեց դա: Արեց թուրքերի, գրոհայինների ու տեռորիստների ու քո ամբողջ թայֆայի հետ միասին:

2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիան ստորագրելուց հետո դու փախար հատուկ պահպանվող տարածք` բունկեռ, և վախից այնտեղից դուրս չէիր գալիս: Հարց է առաջանում` էդ ո՞նց է ստացվում, որ թուլամորթը խոսում է զենքով շրջել-չշրջելուց:

Տեսել ենք, մինչ պատերազմ, կնոջդ ֆոտոսեսիան, երբ մազերը ֆենած, պամադեն պռոշներին քսած, խոտերի մեջ ավտոմատով թավալ էր գալիս: Վիձիծե լի` հայրենասեր դիցուհին ա եկել, բայց դե մենք հո լավ գիտենք, թե ժամանակին քեզ տեսակցելուց առաջ էլ որտեղ էր թավալ գալիս:

Տեսել ենք 2021թ. մարտի 3-ին ԱԺ շենքի պատշգամբից քո դիպուկահարի զենքի փողը, որն ուղղված է եղել դրսում հավաքված ու քո դեմ ակցիա անող ժողովրդի վրա:

Տեսել ենք 2020թ. դեկտեմբերի 9-ին թիկնազորիդ, ովքեր մեքենաների պատուհաններն իջեցրած քեզ էին ուղեկցում, միևնույն ժամանակ ավտոմատները դեպի ժողովուրդն ուղված:

Տեսել ենք, երբ 2020թ. նոյեմբերի 18-ին միտինգ էիր անում, այ թափթփուկ, քանի ԱԱԾ-ի ուսադիր կրող է ավտոմատներով քեզ ուղեկցում:

Տեսել ենք, թե ինչպես էիր առաջին անգամ դիպուկահարը ձեռքիդ խառնվել իրար ու չգիտեիր, թե որ աչքդ պետք ա փակես, որ նայես:

Շատ լավ հիշում ենք, թե ինչպես էիր սպառնում ժողովրդին, որ տանկերի թրթուռների տակ կճզմես, մինչդեռ հենց էդ նույն տանկերը նվիրեցիր տերերիցդ մեկին` Ալիևին:

Տեսել ենք այ էս ամենը: Ու գիտենք, որ քո հեռանալու գինը, շատ հնարավոր է, որ հայ ժողովրդի վրա թանկով ծախես` նոր արյուն թափես ու փախնես: Դե փախնելը քեզ մոտ լավ է ստացվում:

Քո զենքը պինցետն ա, մեկ էլ էն խաղալիք չագուչդ, որը մի օր գլխիդ կտան: Ու ոչ միայն քո գլխին:

Հիմա էլ էս ալիևյան ռեզինը խոսում ա զենքից: Նայի միամիտ ոտքիդ չկրակես, այ փալաս: Էնպես ա խոսում Երևանում քայլելուց, ոնց որ թե ես եմ հարյուրավոր ոստիկաններով մի շենքից մյուսը քայլում կամ ավտոբուս նստում տասնյակ ուժայինների ներկայությամբ: Դու քո սեփական «տան» մեջ ես վախենում մենակով քայլ գցես, ուր մնաց Երևանում մենակով քայլես:

Դեգենեռատ խրենով»: