Աշխարհի ամենահարուստ մարդու հայրը որդուն վատ հայր է համարում
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենահարուստ մարդու հայրը որդուն վատ հայր է համարում

Էրոլ Մասկը որդուն վատ հար է համարում, որը չի եղել իր բազմաթիվ երեխաների կողքին։

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենի, միլիարդատիրոջ եւ նրա հոր հարաբերությունները երկար տարիներ բարդ են եղել: Իլոն Մասկը նախկինում ասել է, որ իր հայրն արել է «գրեթե ամեն չար բան, ինչը միայն կարելի է պատկերացնել»:

Wide Awake փոդքասթի վերջին թողարկման մեջ Էրոլ Մասկին հարցրել են, թե արդյոք իր որդին լավ հայր է։ Եվ Էրոլը ազատություն է տվել իր զգացումներին: «Ոչ, նա լավ հայր չի եղել։ Առաջին երեխան չափազանց շատ ժամանակ է անցկացրել դայակների հետ եւ մահացել է դայակի խնամքի ներքո։ Եթե Իլոնը լսի սա, նա կգնդակահարի ինձ կամ նման ինչ-որ բան կանի»,- ասել է Էրոլը:

Իլոնի առաջնեկը՝ Նեւադա Ալեքսանդրը, մահացել է 10 շաբաթականում՝ հանկարծակի մահվան համախտանիշից։

«Այնուհետեւ նա հինգ երեխա է ունեցել, յուրաքանչյուրն ունեցել է իր դայակը: Տարօրինակ իրավիճակ էր։ Նա բավականաչափ ժամանակ չի անցկացրել նրանց հետ»,- ավելացրել է Էրոլը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը որոշ տարօրինակ հետեւանքներ ունեցավ Իլոնի եւ նրա եղբոր՝ Քիմբալի երեխաների համար։ «Արդյունքում ՝տղաները եւ Քիմբալի երկու որդիները մեծացան՝ չիմանալով, թե ինչպես պետք է անցնել փողոցը»,- ասել է Էրոլը։ «Իմ դուստրերն ասում էին՝ հայրիկ, դու չես հավատա: Իլոնի երեխաները եւ Քիմբալի տղաները չեն կարող անցնել ճանապարհը։ Մենք պետք է բռնենք նրանց ձեռքը, նրանք 14 տարեկան են չեն կարող անցնել փողոցը»։

Հարավաֆրիկացի նախկին ինժեներն ու զմրուխտ վաճառողն այնուհետեւ արտառոց հայտարարություն է արել, որ նման դաստիարակությունն է պատճառը, որ Քիմբալի երեխաներից մեկը եւ Իլոնի երեխաներից մեկը տրանսգենդեր են դարձել:

«Իլոնը պետք է կարգավորի սա։ Դա մի փոքր տագնապեցնող է»,- ասել է Էրոլը։

Իլոնի տրանսգենդեր աղջիկը՝ Վիվիան Ուիլսոնը, դարձել է հոր մոլի քննադատը։ 20-ամյա աղջիկը հեռացել է նրանից՝ մեծանալուն պես։ Նրա մայրը՝ Ջասթին Մասկը, դաստիարակում է Իլոնից ունեցած վեց երեխաներին։

Իլոն Մասկը 12 երեխա ունի երեք տարբեր կանանցից։



Նման նյութեր