Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել
Advertisement 1000 x 90

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական ​​չարթերի կազմման և հրապարակման համար։

Ընկերության տվյալներով՝ Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի չարթերը։ Այսպիսով, նա կարողացել է գերազանցել Մադոննային, որի 12 ալբոմները նախկինում զբաղեցրել էին Մեծ Բրիտանիայի երաժշտական ​​չարթերի առաջին հորիզոնակը։ Հաջորդը Քայլի Մինոուգն է (10), Բարբրա Սթրեյզանդը (7), Լանա Դել Ռեյը (6), Սելին Դիոնը, Լեդի Գագան, Արիանա Գրանդեն և Բեյոնսեն (5-ական):